Համացանցում հրապարակվել են OnePlus ընկերության դրոշակակիր սմարթֆոնի հաջորդ սերնդի՝ OnePlus 2-ի լուսանկարները:
Չնայած լուսանկարները չեն փայլում հստակությամբ, սակայն տեսանելի է, որ սարքն ունենալու է մետաղյա կաղապար և արտաքնապես նման է լինելու իր նախորդ սերնդին: Ինչպես գրում է PhoneArena.com-ը լուսանկարներից կարելի է ենթադրել նաև, որ սմարթֆոնը հագեցած է լինելու մատնահետքի սկաներով: Սպասվում է, որ OnePlus 2-ը կունենա 5.5 կամ 5.7 դյում անկյունագիծ էկրան և նոր Type-C USB մուտք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ OnePlus ընկերությունը հայտարարել է, որ իր դրոշակակիր սմարթֆոնի հաջորդ սերունդը՝ OnePlus 2-ը կներկայացվի հանրությանը հուլիսի 27-ին վիրտուալ իրականության շոուի ժամանակ:
Աղբյուրը՝ Phonearena.com