#ElectricYerevan-ը Twitter-ում. (վիճակագրություն)

#ElectricYerevan-ը Twitter-ում. (վիճակագրություն)

Արդեն 1 շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման՝ ՀՀ կառավարության որոշման դեմ բողոքները: Բաղրամյանի պողոտա տեղափոխված նստացույցը դարձել է համացանցի հայկական տիրույթում ամենաքննարկվող թեման: #ElectricYerevan պիտակը (հեշթեգ) մի քանի ժամում դարձավ ինտերնետային թրենդ գրեթե բոլոր սոցիալական հարթակներում հայ օգտագործողների և օնլայն մամուլի շրջանակում:

Ճանաչված Twitter միկրոբլոգում #ElectricYerevan-ի օգտագործումը շարունակում է աճել: Այս պահին topsy.com-ի տվյալներով, Twitter-ում #ElectricYerevan -ը վերջին 7 օրերի ընթացքում կիրառվել է ավելի քան 62 600 անգամ: Ընդ որում նշվածից 15 000 գրառումը կատարվել է միայն նախորդ օրվա ընթացքում՝ հունիսի 28-ին:Electricyerevan 01

Electricyerevan 02

Հիշենք, որ երեկ իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարված էր, ինչը և հանգեցրել է համացանցում սովորականից ավելի բուռն քննարկումների և #ElectricYerevan -ի օգտագործման նման աճին: