Caviar-ը թողարկել է ոսկեպատ Apple Watch ժամացույցներ

Caviar-ը թողարկել է ոսկեպատ Apple Watch ժամացույցներ

Ճանաչված իտալական ոսկերչական բրենդ Caviar-ը, որը շուկա է հանում թանկարժեք ադամանդե iPhone սմարթֆոններ, այս անգամ զարմացրել է իր նորույթով:

Caviar-ը թողարկել է Apple Watch խելացի ժամացույցի էքսկլուզիվ մոդելներ՝ պատրաստված հատուկ ռուսական էլիտայի համար: Այս հավաքածուի մոդելներում փորագրված կլինեն Ռուսաստանի պետական գերբը և այլ ռուսական խորհրդանիշներ:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով, հավաքածուի յուրաքանչյուր նմուշ կպատրաստվի անհատական մոտեցմամբ՝ պատվիրատուի նախասիրություններին համապատասխան:

Ներկա պահին հասանելի են Classico մոդելները՝ պատված 18-կարատանոց ոսկիով: Ադամանդներով պատված մոդելները կարող են արժենալ մինչև 3մլն. ռուբլի:

Աղբյուրը՝ appleinsider.ru

Թեգեր: Apple Watch, CAVIAR