IDC-ն հայտնել է աշխարհի խոշորագույն սմարթֆոն արտադրողներին

IDC-ն հայտնել է աշխարհի խոշորագույն սմարթֆոն արտադրողներին

IDC վերլուծական ընկերությունը հայտնել է աշխարհի խոշորագույն սմարթֆոն արտադրողներին 2015թ. առաջին կիսամյակի տվյալներով:

Խոսքը գնում է այն ընկերությունների մասին, որոնք հենց իրենք են հավաքում բջջային սարքեր, այլ ոչ թե հանդիսանում են պատվիրատու:

Եվ այսպես առաջին տասնյակում են Foxconn, Pegatron և Inventec ընկերությունները, չինական Huaqin-ն, Oppo-ն, Coolpad-ը և Wingtech-ը, սինգապուրյան Flextronics-ը, ինչպես նաև հարավկորեական Samsung-ը և LG-ն: Որևէ վիճակագրական տվյալ արտադրվող սարքերի ծավալի և քանակի վերաբերյալ IDC-ն չի հրապարակել:

Դժվար չէ գուշակել, որ  Foxconn և Pegatron ընկերություններն այս «Թոփ 10»-ում իրենց դիրքերն ապահովել են Apple-ի հետ համագործակցության արդյունքում, իսկ Inventec-ը՝ Xiaomi-ի պատվերների շնորհիվ:

Աղբյուրը՝ DigiTimes.com