Shazam-ը գործարկել է նոր սոցիալական ֆունկցիաներ

Շատերի համար Shazam-ը ընդամենը կապույտ կոճակ է, որը գուշակում է թե ինչ երգ է հնչում տվյալ պահին: Հավելվածի հեղինակները հայտարարել են նոր սոցիալական ֆունկցիաների գործարկման մասին: Այսուհետ օգտագործողները կկարողանան ոչ միայն հետևել իրենց սիրելի կատարողներին, ինչպես նաև տեսնել, թե ինչ են վերջիններս իրենց հերթին Shazam-ով փնտրում: Երգչուհի Alicia Keys-ը, One Direction և Maroon 5 խմբերը երեքն են այն 30 երաժիշտներից, ովքեր մասնակցում են Shazam-ի նոր ֆունկցիաների մեկնարկին:

Երաժիշտները Shazam-ում կկիսեն երկրպագուների հետ իրենց սիրելի երաժշտությունը: Օգտագործողներն էլ իրենց հերթին կկարողանան Like-ել դրանք: Բացի դրանից, Shazam-ն այսուհետ կցուցադրի, թե քանի անգամ է երգը «ճանաչվել» հավելվածում:

Shazam-ի ղեկավար Դանիել Դանքերի խոսքով նախաձեռնությանը կմիանան ևս 100 երաժիշտներ: Նա նշել է, որ անկախ երաժիշտները նույնպես կարող են Verified ճանաչվել հավելվածում:

Shazam ընկերությունը ցանկանում է, որ օգտագործողները երգերի ճանաչումից հետո չլքեն հավելվածը և օգտագործեն այն ավելի երկար: Այս կերպ ընկերությունը կկարողանա ավելացնել իր շահույթը գովազդներից:

Աղբյուրը՝ Мashable.com