2017-ին ԵՄ երկրներում ռոումինգն անվճար կլինի

Երեկ Եվրոպական Միության անդամները նախնական համաձայնության են եկել 2017թ-ին դադարեցնել բոլոր 28 երկրներում բջջային ռոումինգ ծառայության համար վճարվող սակագինը՝ հեռահաղորդակցության շուկայի զարգացման և նորարարությունների աճի նախաձեռնության շրջանակում:

Համաձայն նոր կանոնների, եվրոպացիները մեկ այլ եվրոպական երկրում գտնվելիս իրենց կատարած հեռախոսազանգերի և բջջային ինտերնետի օգտագործման համար կվճարեն նույն սակագինը, ինչ իրենց երկրում:

Ինչպես հայտնում է Reuters-ը, չնայած այս առավելությանը՝ սահմանված կլինի լիմիթ, որը գերազանցելու դեպքում ծառայությունը կգանձվի այլ սակագնով:

Աղբյուրը՝ reuters.com