Չինական Xiaomi-ն կես տարում վաճառել է ռեկորդային 35մլն. սմարթֆոն

Չինական սմարթֆոն արտադրող Xiaomi ընկերությունը 2015թ-ի առաջին կիսամյակում հասցրել է վաճառել ավելի քան 35 միլիոն սմարթֆոն:

Այս ցուցանիշը գերազանցում է 35 %-ով (26մլն սմարթֆոն) 2014թ. միևնույն ժամանակահատվածին:

Ամբողջ 2014-ի ընթացքում Xiaomi-ն վաճառել է մոտ 61 մլն. դոլար սմարթֆոն: Նման տեմպերով չինական արտադրողը 2015-ին կարող է գրանցել 80-ից 100 մլն. օրինակի վաճառք: Սա կդառնա ռեկորդային ընկերության համար:

Ինչպես գրում է մամուլը, մինչ տարեվերջ ընկերությունը կներկայացնի իր դրոշակակիր Mi5 մոդելը, որը կունենա 5.2դյույմ անկյունագիծ Quad HD էկրան, հզոր 64բիթանոց ութմիջուկ Qualcomm Snapdragon 810 պրոցեսոր, 4Գբ օպերատիվ հիշողություն, 16Մպ հիմնական ֆոտոխցիկ: Նորույթի մուտքը շուկա պետք է որ էլ ավելի նպաստի Xiaomi սմարթֆոնների վաճառքի աճին և ճանաչվածությանը:

Աղբյուրը՝ cnet.com