Facebook-ը ցուցադրել է տվյալների փոխանցման նոր լազերային համակարգ

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հրապարակել է ընկերության նոր կոմունիկացիոն համակարգը՝ հիմնված լազերների վրա: Այն օգտագործվելու է հեռավոր և ցածր զարգացած տարածաշրջաններում ինտերնետ հասանելիություն ապահովելու համար:

Նոր համակարգը մշակել են սոցցանցի Connectivity Lab բաժնի մասնագետները: Այս լաբորատորիայի աշխատակիցների մի մասը NASA-ից է: Նրանց թվում են ԱՄՆ-ի բարձրակարգ էքսպերտները:

Ցուկերբերգի խոսքով, նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կատարել տվյալների փոխանցում մեծ տարածությունների վրա և միևնույն ժամանակ բարձր արագությամբ:

Համակարգը նախատեսում է տեղադրել անօդաչու թռչող սարքերի վրա՝  օգտագործողներին տվյալների փոխանցման նպատակով: Դրոնները կգտնվեն 18-20կմ բարձրության վրա՝ լիցքավորվելով արևային մարտկոցներով: Վերջիններս կկարողանան գտնվել օդում մի քանի ամիս և անգամ մինչև մի քանի տարի:

Աղբյուրը՝ TechCrunch.com