Համացանցում տարածվել է Google Glass 2-ի մասին ինֆորմացիա

Droid Life կայքը ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովի կայքում հայտնաբերել է գրանցման դիմում  A4R-GG1 կոդով: Դիմումում նկարագրվող սարքը նման է Google Glass խելացի ակնոցին:

Փաստաթղթում նշված է, որ սարքը հագեցած է Bluetooth LE, Wi-Fi տեխնոլոգիաներով և ունի 2,4ԳՀց-ից մինչև 5ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր: Սարքը հագեցած է լիցքավորվող մարտկոցով և կարող է միանալ համակարգիչներին USB-ի միջոցով: Բացի այս ամենից, փաստաթղթում նկարագրվում են սենսորային պանելից օգտվելու գործողություններ, որն ավելի վաղ տեղադրված էր Google Glass: Դե իսկ կոդային անվանում GG1-ն էլ իր հերթին արդեն խոսում է Google Glass-ի մասին:

Հիշենք, որ Google-ը 2015-ի հունվարին հրաժարվեց իր խելացի ակնոցի առաջին տարբերակից: Այնուհետև ընկերությունը հայտարարեց նախագծի վերագործարկման մասին, որով պետք է զբաղվի Nest ընկերության ղեկավարը: Նախագծողները մտադիր են նվազեցնել խելացի ակնոցի արժեքը, ավելացնել մարտկոցի հզորությունը, բարելավել էկրանը և ականջակալների ձայնը: 2-րդ տարբերակը կթողարկվի իտալական ակնոց արտադրող Luxottica-ի հետ համատեղ:

Աղբյուրը՝ Droid Life