Նոր iOS-ը կարող են բեռնել բոլոր ցանկացողները

Apple ընկերությունն իր կայքում տեղադրել է для iPhone-ի, iPad-ի և iPod touch-ի համար նախատեսված iOS 9 օպերացիոն համակարգի բետա-տարբերակը, ինչպես նաև Mac համակարգիչների համար նախատեսված OS X 10.11 El Capitan ՕՀ-ը։

Հիշեցնենք, որ iOS 9-ում Apple-ը շեշտը դրել է օգտագործման պարզության և հարմարության վրա։ iOS 9-ի ամենահետաքրքիր նորամուծությունը, թերևս, նախատեսված է iPad պլանշետի համար․ այն թույլ է տալիս միաժամանակ ցուցադրել երկու ծրագիր՝ կիսված էկրանի ռեժիմում։ Նորություններից է նաև SlideOver ռեժիմը, որը թույլ է տալիս Twitter-ը կամ այլ հավելվածներ ցուցադրել էկրանի անկյունում՝ նեղ պատուհանի տեսքով։

iOS 9-ը բեռնելու համար անհրաժեշտ է Apple-սարքով այցելել այստեղ, այնուհետև գրանցել Apple ID-ն, որից հետո iOS 9-ի բետա-տարբերակը հասանելի կդառնա կարգավորումների բաժնում՝ «ՕՀ-ի թարմացում» ենթաբաժնում։

iOS 9-ի վերջնական տարբերակը պատրաստ կլինի աշնանը՝ նոր սերնդի iPhone-ի թողարկման հետ միասին։

Աղբյուրը՝ Apple