Google-ի բաժնետոմսերը մեկ օրում ռեկորդային գնի են հասել

Google ընկերության բաժնետոմսերը երեկ ռեկորդ են սահմանել՝ յուրաքանչյուրը գնահատվելով 699,62 դոլար։ Մեկ օրում բաժնետոմսերը թանկացել են 16,3%-ով։ Սա Google-ի պատմության մեջ 2008-ից ի վեր ամենամեծ թանկացումն է, որի արդյունքում ընկերության կապիտալիզացիան հասել է 478 մլրդ դոլարի։

Վերլուծաբանների կարծիքով՝ բաժնետոմսերի գինը կշարունակի աճել։ J.P. Morgan, Bernstein Research, Nomura Research, Jefferies և Evercore ընկերությունների կանխատեսմամբ՝ մեկ տարվա ընթացքում Google-ի բաժնետոմսերը կթանկանան մինչև 800 դոլար։ Եթե այս կանխատեսումն իրականանա, ընկերության կապիտալիզացիան կհասնի 547 մլրդ դոլարի։ Այդպիսով Google-ը կդառնա Apple-ից (740 միլիարդ) հետո երկրորդ ընկերությունը, որի կապիտալիզացիան գերազանցում է 500 միլիարդը։

Աղբյուրը՝ MarketWatch