Microsoft-ը Skype-ի օգտատերերին խորհուրդ է տվել փոխել գաղտնաբառը

Microsoft-ը Skype-ի օգտատերերին խորհուրդ է տվել փոխել գաղտնաբառը

Վերջին շրջանում Skype մեսենջեր օգտագործողները հաճախ են բողոքում ծրագրի ներսում ստացվող ֆիշինգային հղումներից, ինչը նշանակում է, որ ծրագրի ներսում վիրուս է պտտվում։ Հղումները տարածվում են կարճ տարբերակով։

Microsoft-ն առայժմ լռում է տեղի ունեցածի մասին, սակայն The Register պարբերականին հաջողվել է մեկնաբանություն ստանալ ընկերության ներկայացուցիչներից, ովքեր խորհուրդ են տվել փոխել Skype-ի գաղնաբառը։

Վտանգի տակ են ոչ միայն Skype-ի, այլև Microsoft-ի (Live ID) հաշիվները, որոնք ևս օգտագործվում են մեսենջեր մուտք գործելիս։

Աղբյուրը՝ The Register