Axent Wear նորաոճ ականջակալներ, որոնք 3 մլն դոլար են հավաքել IndieGoGo-ում (տեսանյութ)

Կալիֆորնիայի Բերկլի համալսարանի ուսանողների խումբը IndieGoGo կայքում ներկայացրել էր Axent Wear նորաոճ ականջակալներ, որոնց թողարկման համար անհրաժեշտ էր $250,000 դոլար գումար։ Սակայն դրամահավաքի արդյունքում հավաքվել է 3,427,341 դոլար։ Ականջակալներն առանձնանում են կատվային ականջներով, որոնք ծառայում են որպես բարձրախոս։

Axent Wear-ը համալրված է նաև LED-լույսերով և լիցքավորվող մարտկոցով։

Դրամահավաքի մասնակիցները ականջակալը ձեռք բերելու համար վճարել են 150 դոլար՝ ներառյալ հարկերն ու առաքումը։ Նշենք, որ ականջակալն ունի նաև ներկառուցված միկրոֆոն։

Աղբյուրը՝ indiegogo