Ցանցում են հայտնվել iPhone 6s-ի նոր լուսանկարներ

Nowhereelse.fr ֆրանսիական բլոգը հրապարակել է Apple-ի հաջորդ սերնդի սմարթֆոնի լուսանկարները, որոնք արվել են գործարանում։

Նկարներում երևում է սմարթֆոնի դիմային պանելը։ Կարելի է եննթադրել, որ Apple-ն այս տարի կենտրոնացել է սմարթֆոնի տեխնիկական պարամետրերի և ոչ թե դիզայնի վրա։

pic_4e91847a7af4a8bbc0967ac92ba8efa1

pic_10df9af2365cc9a492142dd57b7dbf4a

Nowhereelse-ի հրապարակած լուրերը բազմիցս համապատասխանել են իրականությանը։ Իսկ 9to5Mac բլոգը հուլիսին հրապարակել է iPhone 6S-ի ալյումինե կափարիչի նկարը, որից կարելի է ենթադրել, որ փոփոխություններ տեղի են ունենալու սմարթֆոնի ներսում։

Սպասվում է, որ նորույթը կներկայացվի սեպտեմբերին։