Ճապոնական ամենախելահեղ սմարթֆոնները (մաս 1)

Ծագող արևի երկիրը շարունակում է զարմացնել ինովացիոն լուծումներով ու դիզայնով։ Ներկայացնում ենք ճապոնական ամենահետաքրքիր գաջեթները, որոնք արժանի են ուշադրության։

Panasonic Lumix CM1

Սա աշխարհի ամենաառաջին սմարթֆոնն է, որն ունի 1 դյույմանոց 20 ՄՊ սենսոր, որը նկարահանում է 4k թույլատրությամբ տեսանյութեր։ Տեսքով շատ նման է տեսախցիկի։ Ունի 4,7 դյույմանոց Full HD էկրան, քառամիջուկ պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ և 2 ԳԲ ներքին հիշողություն, կա microSD-ի հնարավորություն։ Docomo Sharp Q-Pot SH-04D Chocolate Phone

Այս «քաղցր» հեռախոսն ունի 3-դյույմանոց էկրան, 8 ՄՊ տեսախցիկ և պաշտպանված է ջրից։ Առաջարկվում է երկու տարբերակ՝ կաթնային շոկոլադ ու ելակ։

Docomo Touch Wood SH-08C

Sharp-ի ու Olympus-ի կողմից համատեղ ստեղծված այս մոդելն ունի ամբողջովին փայտե պատյան։ Ըստ արտադրողների՝ հեռախոսը կարող է շատ երկար ծառայել, քանի որ պատյանի համար օգտագործված փայտը հատուկ մշակում է անցել։