Facebook-ը ցուցադրել է ինտերնետ կապ ապահովող անօդաչու սարքը

Facebook սոցցանցի հիմադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը ցուցադրել է իրական չափսերով Aquila դրոնը, որը մշակել է բրիտանական Ascenta ընկերությունը։ Վերջինս գնվել է սոցցանցի կողմից 2014-ի մարտին 20 մլն դոլարով։

Դրոնի թևերը մեծությամբ նման են Boeing-737 ինքնաթիռին: The Verge-ը գրում է, որ սարքը կշռում է 399–453 կգ-ի սահմաններում։ Հատուկ կառուցվածքը թույլ է տալիս օդում մնալ մինչև 90 օր՝ 18,2–27,4 կմ բարձրության վրա։

 

Սոցցանցի մեկ այլ թիմ մշակել է լազերային կապ, որի միջոցով հնարավոր է մեկ վայրկյանում տասնյակ գիգաբայթ տվյալներ փոխանցել 10 կմ հեռավորության վրա։ Սա տասն անգամ գերազանցում է մինչ այժմ ներկայացված լուծումների ապահոված արագությանը։

Aquila-ն շուտով կենթարկվի փորձարկումներին։ Հիշեցնենք, որ այս ծրագրի նպատակն է ինտերնետ կապով ապահովել աշխարհի այն ծայրերը, որտեղ բնակչությունը հնարավորություն չունի օգտվել ինտերնետից։

Աղբյուրը՝ theverge.com