ԱՄՆ-ում 3D-տպիչով պատրաստված դեղահաբերը հավանության են արժանացել

Ամերիկյան Aprecia Pharmaceuticals դեղագործական ընկերությունը թույլտվություն է ստացել Սննդամթերքի ու դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման կենտրոնի (FDA) կողմից՝ դեղամիջոցների «տպագրություն» իրականացնելու համար։ Այսպիսով FDA-ն հավանության է արժանացրել Aprecia-ի մշակած ZipDose Technology տեխնոլոգիան։

Aprecia Pharmaceuticals-ն այսօր եռաչափ տպիչով պատրաստում է Spritam կոչվող հաբերը, որոնք հակացնցումային են ու օգտագործվում են էպիլեպսիայի դեպքում։

xw_1130300

Նոր տեխնոլոգիայի շնորհիվ դեղագործներին հաջողվել է հաբը դարձնել այնքան արագ լուծվող, որ հիվանդի մոտ ցնցումները դադարեց մեկ վայրկյան հետո։ 3D-տպիչով պատրաստված Spritam-ները վաճառքի դուրս կգան 2016-ի սկզբին։

Աղբյուրը՝ Aprecia