Դիզայները ցուցադրել է Force Touch-ի աշխատանքն iPhone 6-ի օրինակով (տեսանյութ)

BMW-ի դիզայնի խորհրդատու Մաքսիմիլիան Կիները (Maximilian Kiener) ստեղծել է Force Touch ֆունկցիայի նախատիպը։ Հայտնի է, որ հաջորդ սերնդի iPhone-ը կապահովի վերոնշյալ տեխնոլոգիան, որը թույլ է տալիս էկրանին հասկանալ հպման ուժգնությունը։ Force Touch-ն արդեն օգտագործվում է նոր Macbook-ներում և Apple Watch խելացի ժամացույցներում։

Ըստ Կիների նախատիպի՝ Bluetooth-ի կոճակին ավելի ուժեղ սեղմելու դեպքում կբացվի տվյալ ցանցի կարգավորումների մենյուն և այլն:

Նշենք, որ հաջորդ սերնդի iPhone 6s-ն ու iPhone 6s plus-ը կթողարկվեն սեպտեմբերին, սպասվում է, որ մոդելներից մեկը կաշխատի A9 պրոցեսորով և կունենա 12 ՄՊ տեսախցիկ։

Աղբյուրը՝ MaximilianKiener․com