Samsung Galaxy Note 5-ը չի ունենա microSD և փոխվող մարտկոց

Օգոստոսի 13-ին Samsung-ը կներկայացնի իր նոր ֆաբլետը՝  Samsung Galaxy Note 5-ը, որն, ամենայն հավանականությամբ, չի ունենա microSD հիշողության քարտի հնարավորություն, իսկ մարտկոցը մեկ անգամյա օգտագործման կլինի, այսինքն՝ այն հնարավոր չի լինի հանել և փոխել։

Վերոնշյալ երկու հնարավորությունները բացակայում են նաև գարնանը ներկայացված Samsung Galaxy S6 առաջատար սմարթֆոնում։ Droid Life-ը գրում է, որ Galaxy Note 5-ը կունենա 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, ներկառուցված Flash-կրիչ՝ 32, 64 կամ 128 ԳԲ ծավալով, 3000 մԱ*ժ մարտկոց։

Նշենք, որ արտաքինից ֆաբլետը նման է մեծացված Galaxy S6-ի։

Աղբյուրը՝ Droid Life