Xiaomi-ն առաջ է ընկել Apple-ից

Չինաստանի շուկան այսօր մեծ դեր է խաղւոմ ցանկացած արտադրողի, այդ թվում՝ Apple-ի համար։ Վերջինս, թերևս, բոլորից ակտիվն է փորձում գրավել չինական շուկան։ Ճիշտ է՝ ընկերությունը հաջողության հասավ, սակայն դա երկար չտևեց։ Թարմ տվյալները վկայում են, որ 2015-ի երկրորդ եռամսյակում չինական Xiaomi ընկերությունը ապահովել է տեղական շուկայի սմարթֆոնների 15,9%-ը, իսկ Huawei-ը՝ 15,7%-ը՝ գրավելով երկրորդ տեղը։ Apple-ը մատակարարել է սմարթֆոնների 12,2%-ը՝ եզրափակելով եռյակը։

Counterpoint Research վերլուծական ընկերությունը նշում է, որ այս ցուցանիշները կարող են կապված լինել նրա հետ, որ Apple-ը տվյալ պահին նոր արտադրանքներ չի ներկայացրել, և պատկերը հնարավոր է փոխվի սեպտեմբերին, երբ թողարկվեն նոր սերնդի iPhone-ները։

Աղբյուրը՝ androidinsider