Asus ZenFone Max սմարթֆոնը ստացել է 5000 մԱ·ժ մարտկոց

Asus-ը ներկայացրել է ZenFone շարքի նոր մոդել, որի առանձնահատկությունը տարողունակ մարտկոցն է։ ZenFone Max-ն (ZC550KL) արտաքին նմանություն ունի շարքի առաջին սերնդի մոդելներին և դիմային հատվածներում կոճակներ չունի։

Մարտկոցը 5000 մԱ•ժ է, ինչը ռեկորդային ցուցանիշ է սմարթֆոնների շուկայում։ Էկրանի անկյունագիծը 5,5 դյույմ է, սակայն թույլատրելիությունը չի նշվում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ 1280 х 720 է։ Էկրանը պաշտպանված է Gorilla Glass 4 ապակիով։ Որպես պրոցեսոր օգտագործվում է Snapdragon 410-ը, օպերատիվ հիշողությունը 2 ԳԲ է։

Սմարթֆոնն ունի նաև 13 ՄՊ հիմնական տեսախցիկ՝ լազերային ֆոկուսավորման տեխնոլոգիայով և 5 ՄՊ դիմային տեսախցիկ։ Մոդելի մասին այլ տվյալներ չակն։ ZenFone Max-ը վաճառքում կհայտնվի հոկտեմբերին, սակայն գնի մասին ևս տեղեկություններ չկան։

Աղբյուրը՝ Asus