Samsung-ի Unpacked շնորհանդեսի ընթացքում անակնկալ է սպասվում

Օգոստոսի 13-ին տեղի կունենա Galaxy Unpacked 2015 շնորհանդեսը, որի ընթացքում Samsung-ը ներկայացնելու է Galaxy Note հայտնի ֆաբլետի նոր մոդելը, ինչպես նաև Galaxy S6 Edge սմարթֆոնը։ Սակայն ընկերության կայքում հայտնվել է միջոցառման նոր պաստառ, որտեղ պատկերված է 3 սարք։

Galaxy-Unpacked.@750

Ակնհայտ է, որ վերևում Galaxy S6 Edge Plus-ն է, իսկ մեջտեղում երևում է S Pen-ը, այսինքն խոսքն այստեղ Galaxy Note 5-ի մասին է։ Իսկ ի՞նչ սարք է գտնվում ներքևում։ Որոշ վերլուծաբաններ նշում են, որ սա նոր, 8 դյույմանոց Galaxy Tab S2-ն է։

Շնորհանդեսին մնացել է մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ, սակայն այս ընթացքում հնարավոր է արտահոսքեր լինեն և պարզ դառնա, թե որն է երրորդ խորհրդավոր սարքը։

Աղբյուրը՝ Samsung