Անլար լիցավորվող լավագույն սմարթֆոնները

Շուկայում օրեցօր մեծանում է անլար լիցքավորվող սմարթֆոնների թիվը։ Իսկ որո՞նք են այս պահին լավագույն մոդելները, որոնք թույլ են տալիս օգտվել այս հարմարավետ ֆունկցիայից։

Samsung Galaxy S6

Galaxy-S6.@750

Samsung Galaxy S6 մոդելը կարող է պարծենալ նաև 2560 х 1440 թույլատրելիությամբ էկրանով, 16 ՄՊ տեսախցիկով, 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և ապակե պատյանով։

Samsung Galaxy S6 Edge

Galaxy-S6-Edge2.@750 (1)

Edge մոդելը գրեթե բոլոր տվյալներով նման է Galaxy S6-ին։ Տարբերությունը ծայրերում կորացած էկրանն է, որը ծառայում է տարբեր նպատակներով։

Nexus 6

Nexus-61.@750
Շուտով կծանոթանանք Nexus սմարթֆոնի նոր սերնդի հետ, որի պատրաստման պատասխանատուն այս անգամ Huawei ընկերությունն է։ Սպասվում է, որ այս մոդելը ևս կունենա անլար լիցքավորվելու հնարավորություն։

Motorola Droid Turbo

Droid-Turbo.@750
Այս մոդելը ձեռքբերելը շատ դժվար է, սակայն այն արդեն հասցրել է գրավել լրատվամիջոցների ուշադրությունը։ Ըստ Phonearena-ի՝ Droid Turbo-ն Motorola-ի ստեղծած լավագույն սմարթֆոնն է։

YotaPhone 2

YotaPhone-2.@750

Այս մոդելը ևս լիցքավորվում է անլար։ Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը լրացուցիչ E-ink էկրանն է, որի օգտագործումը զգալիորեն երկարեցնում է սմարթֆոնի մարտկոցի «կյանքը»։