Խելացի տեսախցիկները կհայտնաբերեն ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորներին

Խելացի տեսախցիկները կհայտնաբերեն ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորներին

2013-2014 թթ․ Ճապոնիայում գրանցվել է 220 դժբախտ պատահար, որոնք կապված են եղել ուղևորների՝ ռելսերին չափազանց մոտ կանգնելու հետ։ Ընդ որում՝ պատահարների 60%-ի դեպքում տուժած ուղևորները եղել են ոչ սթափ վիճակում։

Նման պատահարներից խուսափելու ու դրանց թիվը նվազեցնելու համար Ճապոնիայի երկաթգիծը (JR WEST) պատրաստվում է կայարաններում խելացի տեսախցիկներ տեղադրել, որոնք կհայտնաբերեն ոչ սթափ վիճակում գտնվող, հավասարակշռությունը դժվարությամբ պահող ու նստարաններին քնած ուղևորներին։

n_16303

Առաջին 46 տեսախցիկները կտեղադրվեն Օսակայում, եթե փորձարկումը հաջող անցնի, ապա համակարգը կընդլայնվի։

JR WEST-ի մամուլի ծառայությունը նշում է, որ տեսախցիկները նախատեսված են միայն վերոնշյալ նպատակով և չեն օգտագործվելու մարդկանց դեմքերը ճանաչելու համար։

Աղբյուրը՝ The Next Web