ՀԿԾՀ-ն հաստատեց Orange Armenia-ի 100% բաժնետոմսերի վաճառքը Ucom–ին

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր որոշում է ընդունել «Orange Armenia» ՓԲԸ–ի (France Telcom–ի «դուստր») բաժնետոմսերի 100 տոկոսի օտարման մասին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ucom հայկական ընկերությունը բանակցություններ է վարում՝ «Orange Armenia» ՓԲԸ–ի բաժնետոմսերի ողջ փաթեթը գնելու ուղղությամբ։

«ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետեր «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու մասին որոշումը ուժի մեջ է մտել ստորագրման պահից։