Google-ի քարտեզները ցույց կտան ճանապարհի որակը

Google ընկերությունը պատրաստվում է իր քարտեզներում ներդնել նոր ֆունկցիա, որը թույլ կտա GPS-ի և այլ սենսորների միջոցով հետևել ճանապարհների ծածկույթի որակին, և ինֆորմացիան հավաքել տվյալների բազայում։

Ըստ փորձագետների՝ ԱՄՆ-ն տարեկան 87 միլիարդ դոլար է կորցնում ծանրաբեռնված ճանապարհների պատճառով, որի պատճառներից մեկը ոչ ոչ որակյալ ծածկույթն է։ Պարզ է, որ նոր ֆունկցիան առաջինը կաշխատի հենց ամերիկյան ճանապարհների համար, այնուհետև կգործարկվի այլ երկրներում։

Աղբյուրը՝ The Verge