Google-ը թողարկել է խաղերի համար նախատեսված YouTube-ը

Google ընկերությունը ներկայացրել է YouTube Gaming նոր ծառայությունը, որը նվիրված է խաղերի մասին տեսանյութերին։ Ծառայությունը կմրցակցի Twitch-ին, որը ևս հանդիսանում է ստրիմինգային հարթակ։ Օգտագործողներն այստեղ կարող են գտնել խաղերի թրեյլերներ, տեսություններ, խաղերի ընթացքը և այլն։

YouTube Gaming-ը հասանելի է վեբ-ինտերֆեյսով (gaming.youtube.com) ու հավելվածների միջոցով (iOS, Android):

Ծառայությունը մեկ տեղում է հավաքել 25 հազար խաղերի վերաբերյալ նյութեր։ YouTube Gaming-ը թույլ կտա նաև դիտել խաղերի վերաբերյալ միջոցառումների օնլայն հեռարձակումներ, ինչպիսին են E3-ը, PAX-ը և Gamescom-ը ցուցահանդեսները։

Աղբյուրը՝  Gaming.youtube.com, Google Play, iTunes