Google Maps-ի նոր տարբերակը կհուշի ամենաարագ ճանապարհի ու ազատ սրճարանների մասին

Google-ի քարտեզագրական ծառայությունը համալրվել է մի քանի նոր ծառայություններով․ ամենաթարմ տարբերակը հուշում է ամենաարագ ճանապարհը, ինչպես նաև տեղեկացնում է շրջակա սրճարանների, ռեստորանների ու այլ հասարակական վայրերի բեռնավորվածության գրաֆիկը։

Սրճարանների վերաբերյալ ֆունկցիան թույլ է տալիս տեսնել տվյալ պահին այցելուների քանակը շաբաթվա օրերին և օրվա տարբեր ժամերին։

maps2

 

Եթե ձեր սարքում արդեն տեղադրված է Google Maps ծրագիրը, ապա այն կթարմացվի ավտոմատ կերպով, իսկ եթե ոչ, ապա կարող եք բեռնել հավելվածն այստեղից։