Mozilla-ն սկսել է iPhone-ի համար նախատեսված Firefox-ի բաց փորձարկում

Mozilla ընկերությունը, որը մշակում է Firefox դիտարկիչն ու համանուն օպերացիոն համակարգը, առաջին անգամ թույլ է տվել ցանկացողներին բեռնել Firefox-ի iOS-տարբերակը։ Միակ սահմանափակումն այս պահին այն է, որ հավելվածի բաց թեստավորումն անցկացվում է Նոր Զելանդիայում։

Firefox-ի iOS-տարբերակի մշակողները ձգտել են ստեղծել այնպիսի դիտարկիչ, որն ավելի հարմար է օգտագործել, քան Apple-ի Safari-ն ու Google-ի Chrome-ը։

07

Դիտարկիչն ունի «խելացի որոնում», որը որոնում է կատարում միաժամանակ մի քանի համակարգերում։ Բացի այդ՝ դիտարկիչն ունի բջջային ու դեսկթոփային տարբերակները սինքրոնացնելու ֆունկցիա։

Մշակողները նշում են, որ հաջող փորձարկումից հետո Firefox-ի iOS-ը տարբերակը հնարավոր կլինի բեռնել նաև այլ երկրներում։

Աղբյուրը՝ Mozilla