Apple-ը մոտ 100 նոր աշխատատեղեր է բացել արհեստական ինտելեկտի մասնագետների համար

Apple ընկերությունը նվազագույնը 86 մասնագետ է փնտրում, ովքեր մասնագիտացած են արհեստական ինտելեկտի ոլորտում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Apple-ը աշխատանքի է հրավիրում նաև այս ոլորտի գիտնականներին։

Հիշեցնենք, որ iOS 9-ը, որն, ամենայն հավանականությամբ, հասանելի կդառնա օգտագործողներին այս շաբաթ, ավելի «խելացի» կլինի ու կաշխատի կանխագուշակել օգտագործողի ցանկություններն ու անելիքները։

Օրինակ՝ iOS-ի որոնման էջում կհայտնվեն այն հավելվածները, որոնք, ըստ «սմարթֆոնի», այդ պահին կարող են օգտակար լինել։ Հուշումների համակարգը հիմնված կլինի օգտագործողի գտնվելու վայրի մասին տվյալների վրա (տուն, սրճարան, գրասենյակ)։ Արհեստական ինտելեկտի լուծումները թույլ կտան ամպային լուծումներից խուսափել ու օգտագործողի անձնական տվյալները սերվերներում չպահել։ Փոխարենը արհեստական ինտելեկտով օժտված հավելվածները կտեղադրվեն հենց սմարթֆոնում և չեն տարածի այդ տվյալներն արտաքին աշխարհում։

Աղբյուրը՝ Reuters