Apple-ը գործարկել է iOS 9.1-ի բետա-փորձարկումը

Apple ընկերությունը բոլոր ցանկացողների համար հասանելի է դարձրել iOS 9.1 օպերացիոն համակարգի բետա-թեստաավորումը։ Նշենք, որ մինչ այդ փորձարկումը նախատեսված էր միայն մշակողների համար։

iOS 9.1-ն աշխատում է iPad Pro-ի համար նախատեսված նոր աքսեսուարների՝ Smart Keyboard ստեղնաշարի ու Apple Pencil ստիլուսի հետ։

Նոր ՕՀ-ում ավելացվել են մի քանի էմոձիներ, բացի այդ՝ հնարավոր է դարձել ձայնագրել այն նախադասությունները, որոնք տրվում են Siri ձայնային օգնականին։

Բետա-տարբերակը փորձելու համար կարող եք այցելել այստեղ՝ Apple Beta Software Program ու մուտք գործել Apple ID-ով։

Աղբյուրը՝ MacRumors