ՀՀ ոստիկանության կայքում արդեն գործում է նոր բաժին` «Ազատ համարանիշների որոնում»: Ինչպես հաղորդում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բաժնում առցանց հարցման եղանակով հնարավոր է ստուգել ավտոմեքենայի` քաղաքացու նախընտրած համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին:
Անհրաժեշտ է ընտրել «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետև մուտքագրել թվերն ու տառերը համապատասխան դաշտերում և սեղմել «Ստուգել առկայություն»։