Chrome դիտարկիչն այսուհետ կցուցադրի Facebook-ի ծանուցումները

Chrome դիտարկիչը վաղուց ապահովում է տարբեր վեբ-կայքերից ծանուցումներ, սակայն միայն վերջերս այս կայքերի թվին է միացել Facebook սոցցանցը։ Այժմ առանց սոցցանցի պատուհանը բացած թողնելու հնարավոր է ստանալ ծանուցումները նոր լայքերի, մեկնաբանությունների և ընկերության հրավերների մասին։

24.@750

Սոցցանցը բացելիս կբացվի վերոնշյալ ծանուցումների մասին հարցում, որը հաստատելուց հետո ֆունկցիան կսկսի աշխատել։ Ակտիվացումը հնարավոր է անել նաև կարգավորումների բաժնից․ պետք է մուտք գործել դիտարկչի «Կարգավորումներ», այնուհետև՝ «Կայքերի կարգավորումներ» ու «Ծանուցումներ»։

Աղբյուրը՝ Xataka Android