Shadowmatic-ը մեկ շաբաթ անվճար կլինի App Store-ում

Հայկական Triada ստուդիայի կողմից ստեղծված Shadowmatic խաղը, որը արժանացել է Apple Design Award (ADA) մրցանակի, App Store-ում ճանաչվել է շաբաթվա հավելված և այդ ընթացքում անվճար կլինի բոլոր ցանկացողների համար։

Հիշեցնենք, որ մայիսին կայացած DevGAMM 2015 Awards մրցանակաբաշխությանը խաղը հաղթող էր ճանաչվել երկու անվանակարգում՝ Գերազանցություն տեսողական արվեստում (Excellence in Visual Art) և Լրատվամիջոցների ընտրություն (Media Choice Award):

Shadowmatic-ը puzzle ժանրի խաղ է, որտեղ տարբեր առարկաներ ու օբյեկտներ պետք է այնպես պտտել, որպեսզի դրանց ստվերով ստացվի պահանջվող պատկերը:

Խաղի ստեղծման պատմության, սպասվող թարմացումների, ընկերության հետագա ծրագրերի մասին ittrend.am-ի հարցազրույցը Triada Studio ընկերության տնօրեն Արա Աղամյանի հետ կարդացեք այստեղ։