Դիջիթեք 2015. SoloLearn կրթական հարթակն ունի արդեն 3.7 մլն բեռնում

Դիջիթեք 2015. SoloLearn կրթական հարթակն ունի արդեն 3.7 մլն բեռնում

SoloLearn-ը ուսուցման բջջային հարթակ է, որը սովորեցնում է ծրագրավորում, ՏՏ և այլ հմտություններ: Ընկերությունը հիմնվել է 2014 թվականին և ստեղծել մի շարք հավելվածներ շուկայի առաջատար հարթակների համար, որոնք համատեղում են հակիրճ ուսումնական նյութերը հետաքրքիր հարցերի և պրակտիկայի հետ: Հարթակն արդեն ունի 3 մլն 700 հազար բեռնում, իսկ ավարտած դասերի քանակը գերազանցում է 8 միլիոնը։

SoloLearn-ի միջոցով հնարավոր է սովորել HTML, CSS, JavaScript, PHP, C++ և այլն։ Ընկերության կոնտենտ մենեջեր Շահանե Թանդիլյանը ittrend.am-ին պատմեց, որ հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ չեն նախնական գիտելիքներ, ավելին՝ SoloLearn-ը թույլ է տալիս այնպիսի մակարդակի հասնել, որ հնարավոր լինի ստեղծել սեփական պրոդուկտը։ «Մեր ծրագրերը օգնում են ինքնակրթությամբ զբաղվող մեր օգտատերերին սովորել մեծ պահանջարկ ունեցող հմտություններ ցանկացած պահի՝ ամենաարագ և հետաքրքիր ձևով։ Բացի խաղային միջավայր ստեղծելուց՝ մեծ ուշադրություն է դարձվում օգտատերերի միմյանց հետ շփմանը և գիտելիքների փոխանակմանը, ինչը հանգեցնում է ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և մեծացնում է նրանց ներգրավվածությունը»,-հավելեց Շ․Թանդիլյանը։

Շահանե Թանիլյան

Շահանե Թանդիլյան

Հավելվածը կառուցված է հետևյալ սկզբունքով՝ «Learn playing, play learning» (սովորիր խաղալով, խաղա սովորելով), տեսական նյութերին կցված են նաև տեսանյութեր, որոնք օգնում են ավելի լավ ընկալել դասը։

SoloLearn-ի օգտագործողների թիվն արդեն 3 միլիոն է․ այն հասանելի է բոլոր հարթակներում՝ Android, iOS, Windows և վեբ։ Հավելվածն ամբողջովին անվճար է և հասանելի է առայժմ անգլերեն լեզվով, սակայն արդեն աշխատանքներ են տարվում ռուսերեն ու իսպաներեն տարբերակների վրա։