Ներկայացվել է օդում սավառնող Hendo հովերբորդի երկրորդ սերունդը (տեսանյութ)

Arx Pax ընկերությունը, որը զբաղվում է հովերբորդների մշակմամբ, ներկայացրել է երկրորդ սերնդի Hendo-ն։ Gizmodo-ն գրում է, որ նոր սարքն ունի փոխված դիզայն, և նոր տարբերակի մշակմանը մասնակցել է պրոֆեսիոնալ սկեյթեր Թոնի Հոուկը։ Հովերբորդն ավելի բարակ է, կարճ ու ավելի ինտուիտիվ։

Hendo 2.0-ը թռչում է նույն սկզբունքով, ինչ առաջին մոդելը։ Arx Pax-ի այս տեխնոլոգիան աշխատում է մագնիսային դաշտի օգնությամբ։ Հովերբորդում տեղադրված է էլեկտրամագնիս, որը ստեղծում է մագնիսային դաշտ։ Սարքը ստեղծում է նաև երկրորդ մագնիսային դաշտը, որը վանվում է առաջինից։

Նոր Hendo-ն կունենա USB-մուտք, ավելի տարողունակ մարտկոց և հեռակա անջատելու ֆունկցիա։