Մեկնարկում է «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծի շրջանակներում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Անկարայում տեղի կունենա աքսելերացիոն ինտենսիվ քառօրյա դասընթաց, որը Հայաստանից և Թուրքիայից մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալ ոլորտի առաջատար մասնագետների հետ, հաստատել միջտարածաշրջանային կապեր, հանդիպել Թուրքիայի հրեշտակային ներդրողների և ձեռներեցության էկոմահակարգի առաջատար, ճանաչված ներկայացուցիչների հետ, ծանոթանալ տեխնոլոգիայի կիրառմամբ նորարարական գաղափարներ առաջարկելու և իրականացնելու հիմնական փուլերին: Նախագծին կարող են մասնակցել ՏՀՏ ոլորտում սովորող բարձր կուրսերի ուսանողներ և սկսնակ ձեռներեցներ:

Երևանից Անկարա է մեկնելու 12 երիտասարդներից կազմված հայաստանյան խումբը՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը նախագծի հիմնական փուլին մասնակցելու համար։

Միջոցառումը հնարավորություն կտա մասնակիցներին ծանոթանալ ոլորտի առաջատար մասնագետների հետ, հաստատել միջտարածաշրջանային կապերի, ծանոթանալ Թուրքիայի նեդրումային միջավայրին, հանդիպել հրեշտակային ներդրողների, ձեռներեցության էկոմահակարգի առաջատար և ճանաչված ներկայացուցիչների հետ,

Հարցերի դեպքում պետք է զանգահարել +37460 505 898 հեռախոսահամարով։ Ցանկացողները կարող են դիմել լրացնելով առցանց հայտը կամ ներբեռնելով նույն հայտաձևը և լրացրած հայտերը ուղարկել [email protected] էլ փոստին: