Apple Music-ի Android-տարբերակի առաջին պաշտոնական սքրինշոթները

Մեկ ամսում Apple Music-ը հավաքեց 6,5 մլն բաժանորդ, սակայն Apple ընկերությունը չի պատրաստվում սրանով բավարարվել, այլ թողարկում է ծրագրի Android-տարբերակը, որի առաջին պաշտոնական լուսանկարները հայտնվել են արդեն ցանցում։

Նկարներից երևում է, որ ծրագիրը ներառելու է նաև Apple-ի այլ ծառայություններ՝  Beats One ռադիոն, երգացանկերը, iCloud-ում ու iTunes Match-ում տեղադրված երգերը։

Դիզայնը կատարված է Android-ին հատուկ մատերիական ոճով։ Նշենք, որ Apple Music-ից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ունենալ Apple ID հաշիվ։ Բացի այդ՝ Android օգտագործողներին չի տրվի եռամսյա փորձնական ժամկետ։

Աղբյուրը՝ Andro4all