Մեծ զեղչ․Oukitel K6000 սմարթֆոն, որն ունի շատ տարողունակ մարտկոց (տեսանյութ)

Եթե սմարթֆոնի մարտկոցի տարողությունը կարևոր ցուցանիշ է ձեզ համար, ապա 6000 մԱժ տվյալներով մարտկոցով այս սմարթֆոնը կգրավի ձեր ուշադրությունը։ Խոսքը Oukitel K6000 մոդելի մասին է, որը հինգ օր շարունակ առցանց կվաճառվի մեծ զեղչով։

Նոյեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը EverBuying.net կայքում կգործի զեղչ, որի շրջանակում վերոնշյալ մոդելը հնարավոր կլինի ձեռք բերել 109,99 դոլարով։ Նշենք, որ հեռախոսի ստանդարտ գինը 139,99 դոլար է։

Սմարթֆոնն ունի 13 ու 5 ՄՊ տեսախցիկներ, 5,5 դյույմանոց HD-էկրան, 64 բիտանոց քառամիջուկ պրոցեսոր` 1 ԳՀց հաճախականությամբ, 2 ԳԲ օպերատիվ ու 16 ԳԲ ներքին հիշողություն։

EverBuying.net կայքը առաքումը դեպի Հայաստան կատարում է անվճար։