Գյումրիի «Թումո» կենտրոնը կընդլայնվի

Շուտով Գյումրիի «Թումո» կենտրոնը կկարողանա հյուրընկալել շուրջ 1500 ուսանողի: Այժմ կենտրոնում սովորում է 1000 պատանի Գյումրիից և մոտական քաղաքներից ու գյուղերից:

Մեկ ամսվա ընթացքում Գյումրիի «Թումո»-ն կհամալրվի 35 նոր համակարգչով և աշխատասեղանով, ինչը հնարավորություն կտա գրանցել և դասերի հրավիրել արդեն իսկ սպասման հերթագրված պատանիներին, ինչպես նաև նրանց, ովքեր տեղերի սահմանափակ լինելու պատճառով չեն հասցրել դիմել կենտրոն:

Հիշեցնենք, որ «Թումո»-ի ուսանող կարող են դառնալ 12-18 տարեկան պատանիները: