Google-ը փորձարկում է հավելված նրանց համար, ովքեր աջակցության կարիք ունեն

Google ընկերությունը փորձարկում է նոր սոցիալական հավելված, որը կոչվում է Who’s Down: Ծրագիրը հիմնականում նախատեսված է դեռահասների համար, ովքեր ընկերակցության կամ աջակցության կարիք ունեն։

Հավելվածը թույլ կտա օգտագործողներին երեք ժամով միացնել «ազատ եմ շփման համար» կարգավիճակ, որից հետո հնարավոր կլինի տեսնել ընկերների կարգավիճակները։

Հավելվածը թույլ կտա անհատական ու խմբային զրույց սկսել։ Who’s Down-i iOS ու Android տարբերակներն արդեն կարելի է բեռնել ԱՄՆ-ում, սակայն գրանցումը հնարավոր է միայն հրավեր ունենալու դեպքում։

The Verge-ը գրում է, որ հավելվածը կրկնում է Free հավելվածի ֆունկցիոնալը։

Աղբյուրը՝ 9to5google, The Verge