Ավելի քան 1 մլրդ մարդ այցելում է Facebook ամեն օր

Ամեն օր Facebook սոցիալական ցանց է մուտք գործում ավելի քան մեկ միլիարդ օգտագործող։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի հաշվետվությունից։ Իսկ կայքի ամսական լսարանը գերազանցում է 1,55 միլիարդը։

2015-ի սեպտեմբերին սոցցանց բջջայինից մուտք գործող օգտագործողների թիվը 894 միլիոն է, ինչը 27%-ով ավելի է, քան անցած տարի նույն ժամանակահատվածում։ Վերոնշյալ եռամսյակում սոցցանցի եկամուտը 4,3 միլիարդ դոլար, որն անցած տարվա համեմատ 45%-ով ավել է։

Աղբյուրը՝ Facebook