Mobile-friendly թեստ․ ՀՀ բանկեր (ինֆոգրաֆիկա)

ittrend.am-ը շարունակում է «Mobile-friendly, թե ոչ» շարքը, որի նպատակն է պարզել՝ հայկական կայքերը որքանով են օպտիմիզացված mobile-դիտման համար։ Նախորդ անգամ դիտարկել էինք ՀՀ-ում գործող բջջային օպերատորների կայքերը։ Այս անգամ կանդրադառնանք Հայաստանում գործող բանկերի կայքերին ու կնշենք նաև, թե բանկերն ունե՞ն արդյոք հավելված, թե ոչ, քանի որ հաճախ մոբայլ-տաբերակի բացակայության դեպքում առաջարկվում է այլընտրանքային տարբերակ՝ հավելվածի տեսքով։

«Mobile-friendly»-ությունը ստուգելու համար մեզ կրկին կօգնի Google-ի Mobile-Friendly Test գործիքը, որը տարբեր պարամետրերով ստուգում է կայքի հարմարավետ լինելը բջջային դիտման համար։

5

Այսինքն՝ Հայաստանում գործող 21 բանկերից 11-ն ունեն հավելված։ Ինչ վերաբերում է բանկերի կայքերի mobile-friendly լինելուն, ապա վիճակը այդքան էլ լավ չէ․ բանկերից միայն չորսի կայքերը կարելի է հարմարավետ դիտել սմարթֆոնով/պլանշետով, դրանք են ԱԿԲԱ բանկը, Արդշինբանկը, Հայէկոնոմբանկը և Զարգացման հայկական բանկը։

Նշենք, որ IP Marketing ընկերության տրամադրած տվյալների համաձայն՝ հայաստանյան տրաֆիկի 25-30%-ն ապահովում են հենց շարժական սարքերը՝ սմարթֆոններն ու պլանշետները։