Shadowmatic-ն արդեն կարելի է խաղալ Apple TV-ով

Հայկական Triada Studio ընկերության Shadowmatic հայտնի խաղն արդեն կարելի է խաղալ նաև Apple TV հեռուստակցորդով և վայելել խաղը տան անդամների հետ միասին։ Այս մասին տեղեկանում ենք խաղի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Նշենք, որ խաղն առայժմ հասանելի է միայն iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, ըստ Triada Studio-ի տնօրեն Արա Աղամյանի՝ առայժմ հայտնի չէ, թե երբ կթողարկվի Android-տարբերակը։

Հիշեցնենք, որ Shadowmatic-ը ս․թ․հունիսին արժանացել է Apple Design Award (ADA) մրցանակի, իսկ մայիսին կայացած DevGAMM 2015 Awards մրցանակաբաշխությանը հաղթող էր ճանաչվել երկու անվանակարգում՝ Գերազանցություն տեսողական արվեստում (Excellence in Visual Art) և Լրատվամիջոցների ընտրություն (Media Choice Award):

Խաղի ստեղծման պատմության, սպասվող թարմացումների, ընկերության հետագա ծրագրերի մասին ittrend.am-ի հարցազրույցը Triada Studio ընկերության տնօրեն Արա Աղամյանի հետ կարդացեք այստեղ։