Google-ի քարտեզներում հայտնվել է օֆլայն ռեժիմ

Google ընկերությունը հայտարարել է վերջին ժամանակում Maps քարտեզների ամենամեծ թարմացման մասին։ Քարտեզի անհրաժեշտ հատվածները այսուհետ հնարավոր կլինի բեռնել՝ օֆլայն ռեժիմում օգտագործելու համար, ընդ որում՝ առանց ինտերնետի հնարավոր կլինի ուղղություն ընտրել և որոնում անել տվյալ հատվածում։

Նորամուծությունը հատկապես օգտակար կլինի այն դեպքերում, երբ օգտագործողը պատրաստվում է ինչ-որ տեղ մեկնել ու տեղյակ չէ՝ արդյոք այդ տարածքում ինտերնետ կապ կա, թե չէ։

Անհրաժեշտ տարածքի քարտեզը բեռնելու համար պետք է որոնման տողում մուտքագրել տեղանունը, այնուհետև սեղմել «Բեռնել» կոճակը։ Նոր օֆլայն քարտեզները կարելի է ավելացնել գլխավոր մենյուից՝ ընտրելով «Բեռնված տարածքներ» ու «+» կոճակը:

Մոտակա շաբաթներին օֆլայն քարտեզների հնարավորությունից կկարողանան օգտվել Android-սարքերը, ավելի ուշ՝ նաև iOS-սարքերի համար։

Աղբյուրը՝ Google