Android-ի համար նախատեսված Apple Music-ն արդեն կարելի է բեռնել

Android օպերացիոն համակարգի համար նախատեսված Apple Music հավելվածն արդեն հասանելի է բեռնման համար։ Սա երաժշտական ծառայություն է, որը թույլ է տալիս օգտվել շատ մեծ երաժշտադարանից։ Բացի այդ՝ ծրագիրը, հաշվի առնելով օգտագործողի ճաշակը, առաջարկում է նմանատիպ երգեր։ Ծրագիրը հնարավորություն է տալիս պահպանել սիրելի երգերը՝ օֆլայն ռեժիմում լսելու համար, իսկ Connect բաժնում կարելի է հետևել սիրելի արտիստների մասին նորությունների։

Այս պահին ծրագրի Android-տարբերակում առայժմ տեսանյութերն անհասանելի են։ Հաջորդ թերությունն այն է, որ Android օգտագործողները, ի տարբերություն iOS սարք ունեցողների, չունեն հավելվածը երեք ամսով անվճար փորձարկելու հնարավորություն։

Նշենք, որ ծառայությունը վճարովի է, օգտվելու համար պետք է վճարել ամսական 9.99 դոլար։ Հավելվածը բեռնելու համար այցելեք այստեղ։