Գարեգին Բ․ Էջմիածնում ՏՏ կենտրոն կհիմնվի

Գարեգին Բ․ Էջմիածնում ՏՏ կենտրոն կհիմնվի

Նոյեմբերի 10-ին Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կատարած այցի շրջանակում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել է, որ առաջիկայում Էջմիածնում կստեղծվի «Թումո»-ին նման տեխնոլոգիական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Այցի ժամանամ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցել են «Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախագահ, «Թումո» կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը և կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը:

«Թումո»-ի պատանիները Գարեգին Բ-ին են ներկայացրել իրենց ստեղծած նոր խաղերն ու ծրագրերը: Իր հերթին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է նրանց հարցերին:

Բաժիններ: Հայաստան