Facebook-ը փորձարկում է ինքնաոչնչացող չաթ

Facebook Messenger-ում հայտնվել է նոր ֆունկցիա, որն ավտոմատ ջնջում է նամակագրությունը։ Սա նկատել են Ֆրանսիայի օգտագործողները։ Հավանաբար, սոցցանցը փորձարկում է նոր ֆունկցիան միայն այս երկրում։

Նորամուծությունն ավելացվել է չաթի աջ հատվածում՝ ավազե ժամացույցի տեսքով։ Կոճակի վրա սեղմելու դեպքում ցանկացած ուղարկված հաղորդագրություն մեկ ժամից ջնջվում է։

37

Նշենք, որ նման ֆունկցիայով հայտնի է Snapchat մեսենջերը, որը գնելու փորձեր էր անում Facebook-ը դեռևս 2013-ին՝ առաջարկելով 3 մլրդ դոլար, սակայն Snapchat-ի հիմնադիր Էվան Շպիգելը մերժեց այդ առաջարկը։

Աղբյուրը՝ Engadget