Անհետ կորած չինուհին 10 տարի թաքնվել է ինտերնետ-սրճարանում

Չինաստանում իրավապահ մարմինները գտել են 24-ամյա կնոջ, որը 2005թ. անհետ կորել էր, և ինչպես պարզվում է, այս ամբողջ ընթացքում թաքնվել էր ինտերնետ-սրճարանում` խաղալով իր սիրելի շութեր խաղը: Այս մասին գրում է The Star Online-ը` հղում անելով Qianjiang Evening News չինական թերթին:

2015-ի նոյեմբերի 20-ին ոստիկանությունը ստուգումներ էր իրականացնում Չժեցզյան պրովինցիայում գտնվող ինտերնետ-սրճարաններից մեկում: Հենց այդ ժամանակ էլ սրճարանի այցելուներից մեկի մոտ հայտնաբերվեցին կեղծ փաստաթղթեր, և ոստիկանությունը նրան տարավ բաժանմունք, որտեղ Սիայո Յուն (Xiao Yun) անունով չինուհին խոստովանեց, որ 14 տարեկանում, վիճելով ծնողների հետ, փախել է տանից ու թաքնվել ինտերնետ-սրճարանում, որտեղ ժամանակ առ ժամանակ աշխատել է որպես գանձապահ, իսկ ամբողջ ազատ ժամանակը խաղացել է CrossFire շութերը:

Ոստիկանները կեղծ անձնագիր օգտագործելու համար տուգանել են չինուհուն $156 դոլարով ու ստիպել նրան զանգահարել իր մայրիկին:

Աղբյուրը` The Star Online