Դեկտեմբերի 5-ին Երևանում կանցկացվի վեբ-անվտանգության ARMSec կոնֆերանսը

OWASP նախաձեռնության հայաստանյան մասնաճյուղը 2015թ. դեկտեմբերի 5-ին կազմակերպում է Հայաստանում վեբ-անվտանգության ոլորտի գլխավոր իրադարձությանը՝ ARMSec կոնֆերանսը, որն այս տարի անցկացվելու է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Խոսնակների ցանկում ընգրկված են ինչպես տեղի բարձրորակ մասնագետներ, այնպես էլ ոլորտում լուրջ ներդրումներ արձանագրած հյուրեր արտերկրից:

Մանրամասներին ու խոսնակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Միջոցառման գրանցումը կմեկնարկի դեկտեմբերի 5-ին` ժամը 10:30, իսկ ելույթները` 11:00: